ԿԻՆ: Հիվանդություններ
Բուսաբուժությունը արգանդի միոմայի դեպքում
Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ արգանդի միոման կարելի է բուժել առանց վիրահատության, բուսաբուժությամբ : Եթե դա այդպես է, ապա ինչպիսի միջոցներ գոյություն ունեն:
Ա.Անտոնյան, ք Վանաձոր
Ժողովրդական միջոցները հիմնականում ուղղված են հակաուռուցքային իմունիտետի ուժեղացմանն ու ուռուցքային բջիջների աճի ճնշմանը:
Միոմայի դեպքում այդ միջոցների օգտագործումը (հատկապես սկզբնական փուլերում), մեծ մասամբ դեպքերում թույլ է տալիս խուսափել վիրահատական միջամտությունից, ապահովում է արգանդի պահպանումը և նպաստում վերարտադրողականությանը: Հաշվի առնելով, որ հիվանդության առաջացման պատճառներից մեկը համարվում է նյարդային համակարգի խանգարումները, ապա հարկ է ամրացնել այն: Օգտվեք ներքոհիշյալ հանձնարարվող բաղադրատոմսերից մինչև լրիվ առողջացումը:
Բուսաբուժություն
-
1/2 բաժակ օղին խառնել 1 ճաշի գդալ ճզմած սխտորի հետ, թրմել 3 շաբաթ, մութ և սառը տեղում, ապա քամել: Ընդունել օրը 3 անգամ, 1 թեյի գդալ ուտելուց 30 րոպե առաջ:
-
1ճաշի գդալ չոր, մանրացված կռատուկի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, գիշերը թրմել, քամեկ: Խմել թուրմը 1/2 բաժակ, օրը չորս անգամ, մեկ ամսվա ընթացքում, 10 օր ընդմիջում տալ և բուժումը կրկնել:
-
0,5 լիտր օղու վրա լցնել 1 կգ հունական ընկույզի կճեպներն ու միջնապատերը, թրմել 10 օր, քամել: Թուրմն ընդունել 1 ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց հետո:
-
Մսաղացով անցկացնել 300 գ հալվե (բույսի տարիքը հարկ է լինի 3 տարուց ոչ պակաս, այն պետք է ջրված լինի 5 օր առաջ), ավելացնել 0,5 կգ մեղր և 0,5 լ կարմիր գինի (նախընտրելի է` կագոր): Խառնուրդը թրմել 5 օր, մութ տեղում: Խմել թուրմը 1 թեյի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց հետո 1 ժամ առաջ: Բուժման կուրսը մեկուկես ամիս է:
Արյունահոսության դեպքում
2 կապ գազարի տերևուքի (թարմ կամ չորացրած) վրա ավելացնել 1 լիտր եռացրած ջուր, թրմել 30-40 րոպե, քամել: Թուրմ ինչքան հնարավոր է, հաճախ խմեք, առանց սահմանափակումների, մինչև արյունահոսության դադարումը:
Արդյունավետ են նաև կտավատի, հազարատերևի, կղմուխի թուրմերը: Դրանք օգտագործվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ընդունման ձևով:
Բուժման ամողջ ընթացքում փորձեք խուսափել սթրեսներից և արևի տակ երկար ժամանակ մնալուց: Եթե բուժումն արդյունք չտա, հարկ է դիմել մասնագետի:
Մեդ-Պրակտիկ
27.07.2015
Հարգելի Մարինե, բարև Ձեզ: Ձեր դեպքում միոմայի չափերը փոքր չեն, որպեսզի ուշադրություն չդարձնեք, սակայն այնքան էլ մեծ չեն, որպեսզի անհապաղ վիրահատություն կատարվի, հատկապես, եթե գանգատներ չունեք: Մյուս կողմից, եթե արդեն դաշտանադադարի մեջ եք և բնական է, չեք ծննդաբերելու, արգանդի հեռացումը ցուցված է Ձեր դեպքում, հետագա բարդություններից խուսափելու համար: Իհարկե կան դեղամիջոցներ, որոնք որոշ չափով կփոքրացնեն չափերը, սակայն բուժումը երկարատև է: Կարող եք ուղղակի լինել հհսկողության տակ որոշ ժամանակ, եթե կնկատվի միոմայի չափերի մեծացում կամ անկախ ամեն ինչից սնուցման խանգարում, ցավային համախտանիշ, վիրահատությունն անխուսափելի է:
Մառինե
30.06.2015
Մեդ-Պրակտիկ
17.08.2013
Հարգելի Մակա, բարև Ձեզ, կներեք ուշացած պատասխանի համար, մեզ մոտ արձակուրդային օրեր էին։
Հալվեի և նրա առկայությամբ պատրաստուների ընդունման դեպքում հնարավոր են ցավեր ստամոքսի և աղիների շրջանում, այդ պատճառով էլ հակացուցված են ստամոսքի և 12-մատնյա աղու բորբոքական հիվանդությունների ժամանակ։ Հնարավոր են նաև սրտի ռիթմի խանգարումներ, պերիֆերիկ այտուցներ, մկանային թուլություն, երիկամային անբավարության զարգացում (հակացուցված է երիկամային հիվանդությունների ժամանակ)։ Ուստի եթե ունեք վերոնշալ հիվանդություններից, որոնց դեպքում հակացուցված է հալվեն, ավելի նպատակահարմար է հրաժարվել հալվեով բուժումից։
MAKA
13.08.2013
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն